Արմեն Փամբուխչյանի վերջին ելույթը, որպես ԱԺ պատգամավոր․ մանդատը վայր է դնում

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը հայտնել էր, որ մանդատը վայր է դնում։ Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ԱԺ արտահերթ նիստին նա իր վերջին ելույթն ունեցավ՝ շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի համար։

Գործընկերները նրան ծափողջույններով ճանապարհեցին։

Հիշեցնենք, որ մանդատը վայր դնելու վերաբերյալ հայտարարության մեջ Փամբուխչյանը նշել էր․ «Ուզում եմ նշել, որ իմ ցանկությամբ և քաղաքական թիմի համաձայնությամբ պետական ծառայությունս շարունակելու եմ գործադիրում»:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել