Նախկինում դատվածություն չունեցող Կարեն Հ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրան 06.04.2012թ.`ժամը 23:00-ի սահմաններում, Շ. Չ.-ն և Վ. Ս.-ն, խուլիգնական դրդումներից ելնելով, անհիմն ծեծի են ենթարկել, որի հետևանքով նրա առողջությանը պատճառել են միջին ծանրության մարմնական վնասվածքներ: Դրանից հետո Կարեն Հ.-ն հարձակվել է Վ. Ս.-ի վրա և դանակով, վրեժխնդրությունից դրդված, դիտավորյալ թվով 5 մահացու հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին ու ապօրինի զրկել կյանքից:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի`
1. Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով:
2. Սպանությունը՝
1) երկու կամ ավելի անձանց,
2) անձի կամ նրա մերձավորի՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ,
3) զուգորդված՝ մարդուն առևանգելով կամ պատանդ վերցնելով,
4) ակնհայտ հղի կնոջ,
5) առանձին դաժանությամբ,
6) շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով,
7) մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից,
8) շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաև զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով,
9) զուգորդված՝ ահաբեկչությամբ,
10) խուլիգանական դրդումներով,
10.1) որը կատարվել է զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից,
11) այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով,
12) զուգորդված՝ բռնաբարությամբ կամ սեքսուալ բնույթի բռնի գործողություններով,
13) ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով,
14) տուժողի մարմնի մասերի կամ հյուսվածքների օգտագործման նպատակով`
15) (15-րդ կետն ուժը կորցրել է 23.05.11 ՀՕ-143-Ն)
պատժվում է ազատազրկմամբ՝ տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:
Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net