Դեկտեմբերի 27-ին, ժամը 21:30-ին Հանրային հեռուստաընկերության եթերում դիտեք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Պետրոս Ղազարյանին:
Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը։
Հրապարակված անոնսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ինքը իրեն պարտավորված է համարում պատերազմի ընթացքում ամբողջ ճշմարտությունը հայտնի դարձնել։
«Հայաստանում մինչև 2018 թվականը գոյություն ունեցած և դեռ շարունակաբար գոյություն ունեցող էլիտան կապ չունի սեփական ժողովրդի հետ։ Իմ կարծիքով՝ հիմա դա ոչ թե էլիտա է, այլ պսևդոէլիտա և դատական համակարգը դրա մասն է դարձել»,-նշել է նա։
Փաշինյանի խոսքով՝ պետական հեղաշրջման սցենարները պետք է բացառվեն։