Սիգի ձվադրման ժամանակաշրջանով պայմանավորված՝ Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի ավարտի արգելքի խստացման շրջանակներում «Սևան»ազգային պարկի հատուկ պահնորդական ստորաբաժանումն արդեն ս/թ. ամսի 25-ից ձեռնամուխ է եղել ապօրինի ձկնորսությամբ զբաղվողների ձկնորսական ցանցերի դուրսբերման և ոչնչացման գործընթացին: Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
«Մինչ այդ, ափամերձ համայնքների բնակիչներն ու ձկնորսական տնտեսությունների ներկայացուցիչները նախազգուշացվել էին հսկողության միջոցառումների խստացման մասին: Վերջիններիս նաեւ միջանկյալ ժամանակ էր տրվել՝ արգելքի մեկնարկից հետո լճից ցանցերի դուրս բերման համար:
Երեկ ազգային պարկի պահնորդական ստորաբաժանման կողմից դուրս է բերվել ընդհանուր թվով 15 ցանց:
Ցանցերն առգավվում և ոչնչացվում են օրենքով սահմանված կարգով:
Հսկողության տարատեսակ միջոցառումները կրում են շարունակական բնույթ»,- նշված է հայտարարության մեջ: