Իրան-Հայաստան գազամուղը կշահագործվի լիարժեք կարողությամբ. գազի և էլեկտրաէներգիայի ծավալները կմեծանան

Դեկտեմբերի 26-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը Թեհրանում ունեցավ մի շարք հանդիպումներ: Այս մասին հայտնում է Իրանում ՀՀ դեսպանատունը։

«Իրան կատարած այցի շրջանակներում փոխնախարար Վարդանյանին ընդունեց ԻԻՀ նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն, որին նախորդել էին նախարարի տեղակալ Ամիր Հոսեյն Զամանինիայի հետ աշխատանքային քննարկումները:

Հանդիպումների ընթացքում քննարկվեց գազ/էլեկտրաէներգիա փոխանակման ծրագրի հետ կապված համաձայնագրերում փոփոխություններ կատարելու խնդիրը: Կողմերը համաձայնություն ձեռքբերեցին ծրագրի ժամկետի ավելացման, գազի և էլեկտրաէներգիայի ծավալների մեծացման հարցերի շուրջ, որոնց վավերացման արդյունքում Իրան-Հայաստան գազամուղը կշահագործվի լիարժեք կարողությամբ:

Հայկական պատվիրակությունը հանդիպում ունեցավ նաև ԻԻՀ էներգետիկայի նախարարությունում: Փոխնախարարներ Հակոբ Վարդանյանը և Հոմայուն Հաերին քննարկեցին 3-րդ բարձրավոլտ էլեկտրագծի կառուցման ավարտական փուլի կազմակերպական խնդիրները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Պատկերը կարող է պարունակել. 1 հոգի, կանգնած և ներսումը, text that says 'SHANA PHOTO Hassan Hoseini'
Պատկերը կարող է պարունակել. 2 մարդ, նստած մարդիկ, էկրան և ներսումը
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել