Ուղիղ ցուցում ունենք Ծառուկյանից՝ թույլ չտալ բախումներ. Արման Աբովյան

ԱԺ պատգամավոր Արման Աբովյանը Սուրբ Գայանե եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասել է, եկեղեցին պառակտելու, վարկաբեկելու քաղաքականությունը, որը այսօր տարվում է, սկսվել է 2018 թվականից։

Նա նշել է, որ ինքը և ԲՀԿ-ի իր մյուս գործընկերները Գագիկ Ծառուկյանի կողմից ցուցում ունեն՝ թույլ չտալ բախումներ։

«Այո, թույլ չենք տա բախումներ լինեն։ Թույլ չենք տա, որ ինչ-որ սատանիստական ստահակներ փորձեն վարկաբեկել կամ վնասել եկեղեցուն»,-նշել է նա։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանը հրաժարական պահանջող հոգևորականներին, նշել է․ «Փաշինյանի հրաժարականի պահանջը քաղաքական պրոցես չէ։ Հասարակությունն է պահանջում։ Եկեղեցին լինելով ազգի ողնաշարը, արտահայտեց այն, ինչ պահանջում է հասարակությունը»,-նշել է նա։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել