ՀԱՊԿ-ի հրապարակված փաստաթղթերի մասին տեղեկությունները, հրապարակումները Դատախազության կողմից ուղարկվում են ՀՀ ՀՔԾ․ Գոռ Աբրահամյան

Քանի որ հարցադրումները շատ են, պետք է տեղեկացնեմ, որ ՀԱՊԿ-ի հրապարակված փաստաթղթերի մասին տեղեկությունները, հրապարակումները Դատախազության կողմից ուղարկվում են ՀՀ ՀՔԾ՝ այնտեղ քննվող քրեական գործի շրջանակներում քննության առարկա դարձնելու նպատակով։ Այս մասին հայտնում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ երեկ Միքայել Մինասյանը նամակ էր հրապարակել, որով ենթադրվում է, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կոդավորված ձևակերպումներով Արցախյան պատերազմի սկսվելուց 26 օր առաջ զգուշացրել էր ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին սպասվող պատերազմի և դրա ընթացքի մասին՝ միաժամանակ առաջարկելով դիմել դաշնակից ՀԱՊԿ-ին ռազմական աջակցություն ստանալու համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել