«Հայփոստ»-ի շենքի վերակառուցման նախագիծը հաստատված չէ քաղաքային իշխանության կողմից․ Հակոբ կարապետյան

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնում է, որ «Հայփոստ» ՓԲ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված՝ «Հայփոստ»-ի շենքի վերակառուցման նախագիծը հաստատված չէ քաղաքային իշխանության կողմից:

«Հայփոստի ներկայացուցիչների եւ քաղաքապետ Հայկ Մարությանի միջեւ նախագծի վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել այս տարվա սեպտեմբերի 17-ին: Այնուհետեւ նախագիծը քննարկվել է քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդում, որտեղ նկարում երեւացող էսքիզը, ըստ էության, չի հաստատվել: Հասկանալի է, որ նախագիծը չի ստացել նաեւ ճարտարապետա-հատակագծային առաջադրանք եւ շինթույլտվություն:

Պետական սեփականություն հանդիսացող Հայփոստիի գլխավոր մասնաշենքի վերաբերյալ ծրագրերը հետագա քննարկման առարկա են»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել