Անկախ նրանից, թե քանի ծնող կբերի իր երեխային մանկապարտեզ, սովորականի պես աշխատելու են․ Աննա Ջավախյան

Դեկտեմբերի 28-ին, 29-ին և 30-ին մանկապարտեզները գործելու են բնականոն ռեժիմով։ Այս մասին հայտնում է Երևանի ավագանու անդամ Աննա Ջավախյանը։

«Անկախ նրանից, թե քանի ծնող կբերի իր երեխային մանկապարտեզ, սովորականի պես աշխատելու են։ Միայն դեկտեմբերի 30-ին, որպես նախատոնական օր, 1 ժամ շուտ կավարտեն աշխատանքը, այսինքն՝ 16:30: Արդեն մի քանի ծնողից ահազանգ եմ ստացել, որ դաստիարակները տեղյակ են պահում, թե խմբում ոչ ոք չի բերելու իր երեխային, միայն ձերն է։ Կարիք չկա ծնողների վրա հոգեբանական ճնշում գործադրելու»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել