Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է հասարակական–քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանի պաշտպան Միքայել Շխիմյանի բողոքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Միքայել Շխիմյանը։
Փաստաբանը հրապարակել է դատարանի որոշումը, համաձայն որի` «Խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու միջնորդությունը քննության առնելու մասին» առաջին ատյանի դատարանի 22.11.2020թ որոշումը բեկանվել է։