Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի’ հայրենակիցներ,
Այն, ինչ կատարվում է այսօր Նաիրա Զոհրաբյանի շուրջը, քաղաքական հաշվեհարդար է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի նկատմամբ։
Նրանք որևէ բանի չեն հասնելու, սակայն շեշտում ենք՝ դա կոնկրետ քաղաքական հաշվեհարդար է հեղինակություն ունեցող քաղաքական գործչի նկատմամբ։
Վերջ տվե’ք ձեր այդ գործելաոճին, որովհետև դրանով որևէ բանի չեք հասնելու, այլ միայն կորցնելու եք»։