Մարինե Մ.-ն մեղադրվում է նրանում, որ նա, աշխատելով «Հայփոստ» ՓԲԸ-ի Երևան քաղաքի թիվ X փոստային բաժանմունքի պետի պաշտոնում, որպես առևտրային կազմակերպության ծառայող` օժտված լինելով կարգադրիչ և վարչատնտեսական լիազորություններով` 2010թ. հուլիս-հոկտեմբերի ընթացքում չարաշահել է իր լիազորությունները և պետությանը պատճառել ծանր հետևանքներ առաջացնող գույքային վնաս, ինչպես նաև ստացել է քննությամբ չպարզված չափի առևտրային կաշառք:
Փիրուզա Հ.-ն մեղադրվում է նրանում, որ աշխատելով «Հայփոստ» ՓԲԸ-ի թիվ X փոստային բաժանմունքում որպես օպերատոր, 2010թ. օգոստոսի և հոկտեմբերի ընթացքում օժանդակել է նույն փոստային բաժանմունքի պետ, կարգադրիչ և կառավարչական լիազորություններ իրականացնող առևտրային կազմակերպության ծառայող Մարինե Հ.-ին` լիազորությունները չարաշահելուն:
Գոհար Բ.-ն մեղադրվում է նրանում, որ գործուղված լինելով «Հայփոստ» ՓԲԸ-ի թիվ X փոստային բաժանմունք որպես ցրիչ` 2010թ. հոկտեմբերի ընթացքում օժանդակել է նույն փոստային բաժանմունքի պետ, կարգադրիչ և կառավարչական լիազորություններ իրականացնող առևտրային կազմակերպության ծառայող Մարինե Մ-ին` լիազորությունները չարաշահելուն:
Սրբուհի Կ.-ն մեղադրվում է նրանում, որ աշխատելով «Հայփոստ» ՓԲԸ-ի թիվ X փոստային բաժանմունքում որպես օպերատոր` 2010թ. օգոստոսի և հոկտեմբերի ընթացքում օժանդակել է նույն փոստային բաժանմունքի պետ, կարգադրիչ և կառավարչական լիազորություններ իրականացնող առևտրային կազմակերպության ծառայող Մարինե Մ.-ին` լիազորությունները չարաշահելուն:
Աննա Ս.-ն մեղադրվում է նրանում, որ աշխատելով «Հայփոստ» ՓԲԸ-ի թիվ X փոստային բաժանմունքում որպես օպերատոր` 2010թ. հոկտեմբերի ընթացքում օժանդակել է նույն փոստային բաժանմունքի պետ, կարգադրիչ և կառավարչական լիազորություններ իրականացնող առևտրային կազմակերպության ծառայող Մարինե Մ. Հ.-ին` լիազորությունները չարաշահելուն:
Գործով 5 մեղադրյալները նախկինում դատվածություն չեն ունեցել: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net