Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ անհիմն է համարում Ղարաբաղում ռազմական գործողություններից հետո մի շարք արևմտյան երկրների կողմից ընդունված բանաձևերում Բաքվի դեմ մեղադրանքները:
«Թող այն երկրները, որոնք մեր դեմ բանաձևեր են ընդունել, բացեն իրենց աչքերը և նայեն, այդ մեղադրանքները անհիմն են: Նայեք, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորներ, Բելգիայի և Հոլանդիայի խորհրդարանների պատգամավորներ, ի՞նչ են արել ձեր սիրելի հայերը այս երկրներում: Բացեք քարտեզը և նայեք, բացեք հանրագիտարանը և տեսեք, թե որ երկրի մաս է Զանգելանի շրջանը, Կուբաթլուի շրջանը», – ասել է նա։
Հիշեցնենք, որ նոյեմբերի վերջին Ֆրանսիայի Սենատը բանաձեւ ընդունեց, որով կառավարությունը կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը և պահանջել, որ Ադրբեջանը զորքերը դուրս բերի տարածաշրջանից: Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ջան-Բատիստ Լեմուանը, բանաձևի քննարկման ժամանակ հայտարարեց, որ Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության միակողմանի ճանաչումը ոչ ոքի օգուտ չի բերի և չի օգնի խաղաղ գործընթացն առաջ տանելուն: