«Երևան Սիթի» սուպերմարկետում բջջային հետախոսով նկարահանել է անծանոթ կնոջ ոտքերը կիսաշրջազգեստի տակից

Նախկինում դատվածություն չունեցող Սմբատ Ա.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով Տիգրան Պետրոսյան հասցեում գործող «Երևան Սիթի» խանութի անվտանգության աշխատակից, շորթում կատարելու դիտավորությամբ, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացուց զգալի գումար է պահանջել` վերջինիս կողմից անծանոթ կնոջ ոտքերը կիսաշրջազգեստի տակից բջջային հետախոսով նկարահանելու արատավորող փաստն իրավապահ մարմիններին հայտնելու սպառնալիքով:

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:

Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել