Գրավոր վարչական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին հանձնման կամ հրապարակման եղանակով իրազեկելուն հաջորդող օրվանից, եթե օրենքով կամ այդ ակտով այլ բան նախատեսված չէ:
Եթե վարչական ակտը պարունակում է այնպիսի դրույթներ, որոնք ակտի որևէ մասով ուժի մեջ մտնելը կապում են որոշակի պայմանների կամ հանգամանքների առաջացման հետ, ապա վարչական ակտն այդ մասով ուժի մեջ է մտնում համապատասխան պայմանի կամ հանգամանքի րչական ակտը
Բանավոր և այլ ձևի ( լուսային, ձայնային, պատկերային, ազդանշանների, նշանների կամ օրենքով նախատեսված այլ ձևով) վարչական ակտերն ուժի մեջ են մտնում այդ ակտերը հրապարակելու պահից:
Աղբյուրը` Իրավաբան.net