Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Սարգիս Բ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 10.10.2012թ. Պտղավան գյուղի տարածքում գտնվող գազալցակայանի մոտից ապօրինաբար, առանց հափշտակելու նպատակի, առևանգել է Գ. Ասատրյանին պատկանող «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենան, վարել այն և թողնելով Լուսաձոր գյուղի տարածքում` հետ է վերադարձել:
Այնուհետև, 10.11.2012թ. դանակով դիտավորյալ կերպով կտրել է իրենց տանը կից գտնվող հողամասում հայտնված Ա.Միրզոյանին պատկանող մեկ գլուխ հորթի վիզը` սպանել, որի հետևանքով վերջինիս պատճառվել է 150000 ՀՀ դրամի նյութական վնաս:
Ապա 21.11.2012թ., կենցաղային հարցի շուրջ վիճաբանության մեջ է մտել Ա.Միրզոյանի հետ, որի ժամանակ սուր կտրող-ծակող գործիքով` դանակով, դիտավորությամբ հարվածներ է հասցրել Ա.Միրզոյանի ձախ այտի և ձախ ձեռքի նախաբազկի շրջաններին` նրան պատճառելով առողջության միջին ծանրության վնաս:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net