Երևանի մասին ամենաուժս ֆիլմում չէի պատկերացնի, որ դուք կարող եք լինել մշակույթի գծով փոխքաղաքապետ․ Անի Խաչատրյան

«Ամենայն հարգանքով, բայց Երևանի մասին ամենաուժս ֆիլմում կամ աղետալի ֆիլմում չէի կարող պատկերացնել, որ դուք կարող եք լինել Երևանի մշակույթի գծով փոխքաղաքապետ»․ այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Երևանի ավագանու նիստի ժամանակ Երևանի փոխքաղաքապետի թեկնածու Գայանե Մելքոմ Մելքոմյանի նշանակման քննարկման ժամանակ ասաց «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը։

Նա նշեց, որ մեծ հարգանք ունի Մելքոմ Մելքոմյանի մասնագիտական ունակությունների ու անձի նկատմամբ, բայց ոչ մի կապ չի տեսնում իր և մշակույթի ոլորտի միջև։

Ի պատասխան Անի Խաչատրյանի հարցի, Գայանե Մելքոմ Մելքոմյանը նշեց, որ իր պաշտոնի առաջքելությունն ու դերը ոլորտում վերահսկողություն իրականացնելն է։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել