Ստեփանակերտի մթերային խանութից անհայտ անձը գողություն է կատարել՝ պատճառելով 2.500.000 դրամի վնաս. ԱՀ ՔԿ

2020թ. հոկտեմբերի 01-ից մինչև հոկտեմբերի 07-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը շահադիտական դրդումներից ելնելով, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու նպատակով, ապօրինի մուտք է գործել Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցում տեղակայված Ժ.Մ.-ին պատկանող մթերային խանութ, որտեղից գաղտնի հափշտակել է ընդհանուր 2.500.000 ՀՀ դրամ արժողությամբ տարբեր տեսակի ապրանքանյութական արժեքներ` վերջինիս պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս:

Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության քննչական կոմիտեից:

Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության առաջին քննչական բաժնում ԱՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել