Ապրիլի 16-ին, ժամը 03.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել 1988 թ. ծնված Վահագն Ա.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին նա հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 00.30-ին, Սեբաստիայի փողոցից Ծովակալ Իսակովի պողոտա տանող ճանապարհի հարակից տարածքում, վիճաբանության ժամանակ, իրեն հարվածներ հասցրել և վնասվածքներ են պատճառել երկու անհայտ անձինք:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Վահագն Ա.-ին, դեռևս չպարզված առարկայով, հարվածել և վնասվածքը պատճառել է 1992 թ. ծնված Արթուր Թ.-ն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանության փոխանցմամբ` ձեռնարկվում են միջոցառումներ Արթուր Թ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն:
Ոստիկանության փոխանցմամբ` ձեռնարկվում են միջոցառումներ Արթուր Թ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն:
Աղբյուրը` Իրավաբան.net