Քահանան որևէ արգելք չի հարուցել եկեղեցի վարչապետի այցի առնչությամբ և առավել ևս նրան դուրս չի հրավիրել եկեղեցուց․ Մակար վարդապետ Հակոբյան

Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ տ. Մակար վարդապետ Հակոբյանը անդրադարձել է Սիսիանում այսօր տեղի ունեցած միջադեպին․

«Սիրելի՛ հավատացյալներ

Ցավ և ափսոսանք ենք հայտնում այսօր Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հոգևոր հովիվ տ․ Պարգև քահանա Զեյնալյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած միջադեպի հետ կապված անհարկի շահարկումների, սադրանքների, ինչպես և հնչած բռնության կոչերի առնչությամբ։

Այսու հաստատում ենք, որ քահանան, ինչպես և արդեն հայտնել է իր հարցազրույցներում, որևէ արգելք չի հարուցել եկեղեցի վարչապետի այցի առնչությամբ և առավել ևս նրան դուրս չի հրավիրել եկեղեցուց։

Լիահույս ենք, որ ստեղծված իրավիճակը կգտնի իր հանգուցալուծումը հանդուրժողության և համերաշխության ոգով»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ Սիսիանի քաղաքային պանթեոնում Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք մատուցեց հերոսների հիշատակին։ Պանթեոնում վարչապետը մի քանի զոհված զինծառայողների հարազատների հանդիպեց, որից հետո մտավ պանթեոնի եկեղեցի։

Եկեղեցու հոգևոր սպասավորը չսեղմեց վարչապետի ձեռքը և ցույց տվեց եկեղեցուց ելքը։ Դա զայրացրել է որոշ քաղաքացիների։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել