Ի՞նչ պատիժ է նախատեսված սպանության համար

Գաղտնիք չէ, որ սպանությունը համարվում է անընդունելի արարք և այն կատարած անձը պետք է կրի պատասխանատվություն:

Ի՞նչ պատիժ է նախատեսված սպանության համար:

Նախ նշենք, որ սպանություն է համարվում ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը և պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով:
Սպանությունը՝

1) երկու կամ ավելի անձանց,
2) անձի կամ նրա մերձավորի՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ,
3) զուգորդված՝ մարդուն առևանգելով կամ պատանդ վերցնելով,
4) ակնհայտ հղի կնոջ,
5) առանձին դաժանությամբ,
6) շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով,
7) մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից,
8) շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաև զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով,
9) զուգորդված՝ ահաբեկչությամբ,
10) խուլիգանական դրդումներով,
10.1) որը կատարվել է զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից,
11) այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով,
12) զուգորդված՝ բռնաբարությամբ կամ սեքսուալ բնույթի բռնի գործողություններով,
13) ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով,
14) տուժողի մարմնի մասերի կամ հյուսվածքների օգտագործման նպատակով`
պատժվում է ազատազրկմամբ՝ տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել