Ապրիլի 16-ին, ժամը 22.23-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մ. Ավետիսյան փողոցի թիվ 27 շենքի 33-րդ բնակարանում նախնական տվյալներով պայթել է նռնակ, կա 3 տուժած (միջին տարիքի մեկ կին և երկու տղամարդ). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ-ի փոխանցմամբ` դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բնակարանում պայթել է «Ֆ-1» տիպի նռնակ, ինչի հետևանքով` 1973 թ. ծնված Հ.Եղիազարյանը, 1967 թ. ծնված Հ.Եղիազարյանը և 1959 թ. ծնված Ե.Թորոսյանը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Գյումրի քաղաքի ԲԿ: Տուժածների վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:
Դեպքի մասին տեղեկացվել են ՀՀ ոստիկանության և ԱԱԾ հերթապահները:
Աղբյուրը` Իրավաբան.net