Օրենքի համաձայն` գրավատունը վարում է վարկային պայմանագրերի գրանցամատյան, որը համարակալում, կարում և ստորագրում է գործադիր մարմնի ղեկավարը: Հերթական վարկային պայմանագիրը կնքելիս և համապատասխան քարտը բացելուց անմիջապես հետո գրանցամատյանում նշվում են`
ա) հերթական գրառման համարը, ամսաթիվը, ամիսը, տարեթիվը.
բ) վարկառուի անձնագրային տվյալները.
գ) վարկային պայմանագրի և համապատասխան գրավատոմսի (գրավատոմսերի) համարը (համարները).
դ) վարկի չափը և ժամկետը.
ե) վարկի մարման մասին տեղեկություն.
զ) այլ տեղեկություններ:
Աղբյուրը` Իրավաբան.net