Ապրիլի 16-ին, ժամը 13.47-ին տեղեկատվություն ստացվել, որ Երևանի Նորագյուղ թաղամասում՝”Թաիրով” կոչվող ջրանցքից Երևանի ճանապարհային ոստիկանության առաջին գումարտակի հրամանատարը և անձը չպարզված քաղաքացին ջրանցքից դուրս են բերել 1998 թ. ծնված Գոհար Ավոյանին (Երևան, Ֆրունզեի փողոցի թիվ 6/6 շենքի 6-րդ բնակարանի բնակիչ), ում “1-03” ծառայության աշխատակիցները տեղափոխել են Երևանի “Սրբ. Աստվածամայր” բժշկական կենտրոն: Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ը, հիվանդանոցում բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Աղբյուրը` Իրավաբան.net