ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է․
«Սպառազինությունն ու ռազմական տեխնիկան սպասարկման ձմեռային ռեժիմի փոխադրման և պատերազմի ընթացքում վնասված ավտոմոբիլային տեխնիկայի նորոգման նպատակով զորամիավորումներում իրականացվում են սեզոնային սպասարկման աշխատանքներ։
Պատերազմի ընթացքում վնասված տեխնիկան մարտունակ վիճակի բերելու և շարք վերադարձնելու համար կատարվել են տեխնիկական անսարքությունների վերացման, սպառազինության և ռազմական տեխնիկայի մաքրման ու յուղման աշխատանքներ»։