Ոստիկանության կապիտանի կողմից կարգապահական խախտումներ թույլ չեն տրվել. ոստիկանություն

Hraparak.am լրատվական կայքէջում դեկտեմբերի 8-ին հրապարակվել էր «Բանավեճ Արծվիկ Մինասյանի և ոստիկանության կապիտանի միջև» վերտառությամբ տեսանյութ, ըստ որի՝ ոստիկանական համազգեստով ծառայողի և Արծվիկ Մինասյանի միջև տեղի է ունենում քաղաքացիների կողմից ճանապարհի երթևեկելի մասի փակելը դադարեցնելուն ուղղված պահանջը չկատարելու վերաբերյալ բանավեճ: Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

«Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարված ծառայողական քննությամբ պարզվել է, որ դեկտեմբերի 8-ին տեղի ունեցած քաղաքացիական անհնազանդությունների ընթացքում ոստիկանության ծառայողների գործողությունները բխել են «Հավաքների ազատության մասին» և «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքների դրույթներից ու եղել են իրավաչափ: Ոստիկանության կապիտանի կողմից կարգապահական խախտումներ թույլ չեն տրվել, ուստի ծառայողական քննության արդյունքները թողնվել են անհետևանք»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել