Արցախում ժամկետային զինծառայողների ծնողներ, ետ ուղարկեք արձակուրդ եկած ձեր երեխաներին․ Լուսինե Հարոյանը դիմում է մյուս ծնողներին

Լուսինե Հարոյանը, ով զինծառայողի մայր է՝ կոչով դիմել է մյուս ծնողներին․

«Արցախում ժամկետային զինծառայողների ծնողներ․

Ետ ուղարկեք արձակուրդ եկած ձեր երեխաներին։

Այդպես չի կարելի։ Մեր բոլորի երեխաները ոչնչով ձեր երեխաներից վատը չեն։ Նրանք էլ անհամբեր սպասում են տուն գալուն։

Մենք էլ խենթանալու չափ կարոտել ենք մեր երեխաներին։ Մեր երեխաներն էլ ունեն առողջական խնդիրներ։ Չի կարելի, ուղղակի չի կարելի։

Երբ դուք ձեր երեխային սահմանված ժամկետում ետ չեք ուղարկում, մյուս երեխան չի կարողանում գալ ու տեսնել իր կարոտած մորը: Մի գցեք ձեր երեխաների հարգանքը իրենց ընկերների մոտ։ Նրանք մի կյանք են անցել միասին։ Թողեք իրենց վաստակած հարգանքն ու ընկերությունը վայելեն։

Վաղը ևեթ գնալու եմ ՊՆ այդ հարցով»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել