Արցախյան պատերազմում զոհված զինծառայող Դանիել Դանիելյանի մայրը՝ Նաիրա Դանիելյանը տոնածառ դնելու տարբերակ է առաջարկել. «Հրապարակում մեծ եղևնու վրա փակցրեք մերօրյա հերոս տղաների լուսանկարները, ցավում եմ, որ ողջ բարձրությամբ և ճղների առատությամբ կլցվի մեր մշտադալար և ծաղկուն երիտասարդների լույս պատկերներով»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:
Ամեն մեկը մի տան ճրագ էին և որպես մշտնջենական անմար ճրագ կլուսավորեն տարվա խորհրդանշական ծառը, այն տոնական եղևնին, որը ցավով պատվեց և շատ երիտասարդ կտրվեց ապրելու իրավունքից…Ու թող հրապարակավ տեսնեն թե որքան կյանքեր, երազանքներ, ապագա և ներկա տոհմածառեր կիսատ մնացին։ Թող տեսնեն որքան անհաշվելի մեծաքանակ լույսեր վեր բարձրացան։ Եվ հուշեր մնացին նրանց կյանքով լեցուն ժպիտները։ Թող հարգանքի տուրք մատուցեն անուն առ անուն, ինչպես եղեռնի հուշահամալիրում հիշատակեցին լույսային գրառմամբ»,- գրել է նա