Ո՞վ չի կարող առաջադրվել որպես Երևանի ավագանու անդամի թեկնածու

Ինչպես գիտենք, Երևան քաղաքի ավագանին կազմված է 65 անդամից։
Երևանի ավագանու ընտրության ժամանակ քվեարկությանը մասնակցում են Երևանի բնակչության ռեգիստրում ընդգրկված, քվեարկության անցկացման օրը Հայաստանի Հանրապետության 18 տարին լրացած քաղաքացիները: Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն ընտրությունն անցկացվող համայնքի բնակչության ռեգիստրում մինչև քվեարկության օրն առնվազն վեց ամսվա հաշվառում ունենալու դեպքում:
Ինչ վերաբերում է ավագանու անդամի թեկնածուներին, ապա Երևանի ավագանու անդամ կարող են ընտրվել 21 տարին լրացած, Երևանի (Երևանի վարչական շրջանի) բնակչության ռեգիստրում մինչև քվեարկության օրը առնվազն վերջին 6 ամիսն ընդգրկված, Ընտրական օրենսգրքի համաձայն` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամանակ ընտրելու իրավունք ունեցող անձինք:

Երևանի ավագանու անդամի թեկնածու չեն կարող առաջադրվել սահմանադրական դատարանի անդամները, դատավորները, դատախազները, ոստիկանությունում, ազգային անվտանգությունում, դատական ակտերի հարկադիր կատարման, փրկարարական, հարկային, մաքսային մարմիններում, քրեակատարողական հիմնարկներում ծառայողները, զինծառայողները, ընտրական հանձնաժողովի անդամները:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել