Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Անուշ Հ.-ի (անունը փոխված է):
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2013թ. հունվարի 26-ից` ժամը 16–ից, մինչև հունվարի 28-ը` ժամը 12–ն ընկած ժամանակահատվածում, իր մոտ պահվող բանալիով մուտքի դուռը բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել Երևանի Պաշկինի փող. X շենքի թիվ X բնակարան և ննջասենյակի գգեստապահարանում կախված բաճկոնի գրպանից գաղտնի հափշտակել է ԻԻՀ քաղաքացի՝ Հ. Աշրաֆիին պատկանող 2.640.885 ՀՀ դրամին համարժեք 6.500 ԱՄՆ դոլար և 654.972 ՀՀ դրամին համարժեք՝ 1.200 եվրո գումար` Հ.Աշրաֆիին պատճառելով աոանձնապես խոշոր չափերի հասնող, ընդհանուր՝ 3.295.857 ՀՀ դրամի գույքային վնաս։
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել գրավը:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net