Ռուսները ամենակարևորը համարում են ռուս-թուրքական ստաբիլ հարաբերությունները․ Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«2019 թվականին Թուրքիա գազի մատակարարման առաջատարը եղել է Ռուսաստանը։ 2020 թվականի գարնանը ՌԴ-ի կողմից մատակարարվող գազի ծավալները կտրուկ նվազել են` կազմելով թուրքական շուկայի 9.9%-ը, որով և զբաղեցրել են նախավերջին չորրորդ տեղը։ Առաջին տեղում եղել է Ադրբեջանը։ Սեպտեմբեր ամսին ՌԴ-ն նորից վերականգնել է իր դիրքերը և 25%-ով դարձել Թուրքիա գազամատակարարման առաջատարը` ետ մղելով Ադրբեջանին։

Իհարկե այս ամեն ինչում կա նաև գնային խնդիր, բայց անգամ ռուսները ամենակարևորը համարում են ռուս-թուրքական ստաբիլ հարաբերությունները։

Հ.Գ. Սեպտեմբերի 27-ին սկսեց թուրքաադրբեջանավարձկանական հարձակում Արցախի հանրապետության դեմ` տարածքների հանձնման 5+2 վերջնագրով»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել