Դատարանը վճիռ կայացնելիս`
1) գնահատում է ապացույցները.
2) որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել և որոնք չեն պարզվել.
3) որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը.
4) որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:
Պետք է իմանալ նաև, որ օրենքը հնարավորություն է տալիս դատարանին, ապացույցները լրացուցիչ հետազոտելու անհրաժեշտության կամ գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների պարզման դեպքում վերսկսել գործի քննությունը:
Գործի քննությունը վերսկսելու մասին կայացվում է որոշում:
Աղբյուրը` Իրավաբան.net