Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Վահե Վ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ՀՀ ՊՆ X զորամասում զբաղեցնելով հրամանատարի պաշտոնը, 14.01.2013թ.` ժամը 14:00-ի սահմաններում, առանց հարգելի պատճառների ինքնակամ գրեթե 2 օր տևողությամբ թողել է զորամասը, չի կատարել գնդապետ Ա. Մախսուդյանի հրամանը, այն է` վերադառնալ զորամաս:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նշենք, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի` պետի՝ օրինական և սահմանված կարգով տրված հրամանը ստորադասի կողմից չկատարելը, որն էական վնաս է պատճառել ծառայության շահերին, պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net