Հենց Արևմուտքին է ձեռք տալիս պանթյուրքական միության կայացումը Ռուսատանի, Չինաստանի ու Պարսկաստանի քթի տակ․ Սամվել Խաչատրյան

Արցախյան վերջին պատերազմի մասնակից, «Ինովացիոն և տեխնոլոգիական համայնք» սոցիալական հասարակական կազմակերպության նախագահ Սամվել Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԻ ԿԱՄ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ․․․ 2

Ինքս քաղաքագետ չեմ ,ոչ էլ քաղաքական գործիչ, մեկն եմ էս երկրում ապրած , ապրող և էլի մնալու հաստատակամությամբ լցված հայորդիներիցով մտահոգ է էս իրականությունից։

Ինձ համար գոնե ակնհայտ ա գլոբալ առումով ինչ է կատարվել ու կատարվում աշխարհում ու որտեղ ենք մենք։

Աշխարհի վերաձևակերպման պրոցեսներում ակնհայտ ա Արևմուտքի և Ռուսաստանի հակամարտությունը։

Էս համատեքստում հենց Արևմուտքին է ձեռք տալիս պանթյուրքական միության կայացումը Ռուսատանի , Չինաստանի ու Պարսկաստանի քթի տակ։ Էս գլոբալ ծրագրի իրագործման ու նոր աշխարհքաղաքական բևեռի ստեղծման գործում մենք մեր սեպ ության արժեքը ըստ ամենայնի կորցրել ենք այլևս։ Մեզ դաշնակից պետություններն էլ չեն կարող , կամ չեն ուզում ուղղակիորեն հակամարտության մեջ մտնել օր օրի հզորացող Թուրք Իսրայելական դաշինքի դեմ։

Ստեղծված իրավիճակում իհարկե նրանք փորձելու էին մաքսիմալ զուսպ լինել, ու մի դանակ էլ պահել ձեռքներին ընկնող ցուլից մի բան պոկելու համար։

ՀԻմա իրական պատկերը ՝

1 Թուրքիան իրագործում ա իր պանթուրքական ծրագիրը,
2 Իսրայելը հովանավորում ա էս ամենը ՝ ստանալով ազդեցություն Ադրբեջանում և նավթադոլարներ, միաժամանակ Իրանի կողքին ստեղծում ա հզոր հակամարտող ուժ։
3 Ադրբեջանը ստանում ա ոչ միայն հողեր , այլ ստանում ա հնարավորություն ոչնչացնելու հայկական զինուժը
4 Ռուսաստանն իրականում հասկանալով տեղի ունեցողը, ու չցանկանալով հակամարտության մեջ մտնել էս ուժի հետ, սկսում ա կուլիսային բանակցություններ ՝ Հայաստանի որոշ շրջաններ պահելու, հետագայում ռուսական ֆորդ պոստ սարքելու համար։ Հետևապես և Ռուսաստանին էր ձեռք տալիս հայկական զինուժի ոչնչացումը ու դրա ամբողջական փոխարինումը ռուսականով։
Մենք էս պրոցեսներում ուղղակի դիտորդ ենք ․․․․․
քանի դեռ չունենք ոտքի կանգնած ԲԱՆԱԿ, ու քանի դեռ չենք սկսել ԲԱՆԱԿԻ վերակառուցումը․․․․»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել