Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դեկտեմբերի 9-ին ստորագրել է ՀՀ Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրությունը։
«Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և 4-րդ մասը՝ դադարեցնել Իմ քայլը կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ Կարինե Փանոսյանի՝ ավագանու անդամի լիազորությունները»։