Ոստիկանությունը ներկայացնում է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այuուհետ` օրենսիրք) 154.2 հոդվածը լրացնել նոր 3-րդ մասով հետևյալ խմբագրությամբ.

«3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կատարող անձն ազատվում է քրեական քրեական պատաuխանատվությունից, եթե կաշառք ստանալու մաuին ոչ ուշ, քան ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակման օրը կամավոր հայտնել է իրավապահ մարմիններին»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 177 հոդվածը լրացնել նոր 4-րդ մասով հետևյալ խմբագրությամբ.
«4. Տուժողի հագուuտից, պայուuակից կամ ձեռքի այլ պահոցից կատարված մանր չափերով գողությունը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիu ժամկետով»:

ՀՈԴՎԱԾ 3. Oրենuգրքի 200-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերությունում և 312 հոդվածի 4-րդ, 312.1 հոդվածի 4-րդ և 312.2 հոդվածի 4-րդ մասերում «երեք օր հետո» բառերը փոխարինել «երեք ամիս հետո» բառերով:

ՀՈԴՎԱԾ 4. Oրենuգրքի 316-րդ հոդվածի`
1/ 1-ին մասից հանել «կամ բռնություն գործադրելու սպառնալիքը» բառերը,
2/ հոդվածը լրացնել նոր 2.1. մասով հետևյալ բովանդակությամբ.
«2.1. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց կյանքի կամ առողջության նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կամպավծ նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:»:

ՀՈԴՎԱԾ 5. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տաuներորդ oրը:

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

1. Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Քրեական օրենսգրքի 154.2 հոդվածը պատասխանատվություն է նախատեսում թեկնածուներից որեւէ մեկի oգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մաuնակցելու կամ ընտրություններին մաuնակցելուց հրաժարվելու պայմանով թեկնածուներից անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք ստանալու համար: Կաշառք տալ եւ կաշառք ստանալ արարքները ոտնձգում են պետական կառավարման մարմինների բնականոն գործունեության դեմ, խախտում քաղաքացու ընտրելու սահմանադրական իրավունքի ազատ արտահայտման իրականացումը եւ համարվում են պաշտոնական հանցագործությունների ամենավտանգավոր տեսակներից մեկը: Կաշառակերությունն առավել դժվարությամբ բացահայտվող հանցագործություններից է: Հանցագործության բոլոր մասնակիցների շահերն այստեղ համընկնում են ու միահյուսված են, ուստի չկա որևէ մեկը, ով շահագրգռված կլինի հանցագործության բացահայտման մեջ: Բացի այդ, ընտրակաշառք ստացողը իմանալով, որ ինքը նույնպես կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության, հրաժարվում է կատարվածի մասին հաղորդելուց, ինչը անհնարինություն է առաջացնում հանցագործությունը բացահայտելու և մեղավորներին պատժելու համար: Նման իրավիճակից խուսափելու, ինչպես նաեւ ընտրակաշառք տալու դեպքերը կանխարգելելու նպատակով նպատակահարմար է համարվել 154.2 հոդվածում ամրագրել խրախուսական նորմ, համաձայն որի ընտրակաշառք ստանալու մասին իրավապահ մարմիններին մինչև ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումը կամովին հայտնելու դեպքում ընտրակաշառք ստացողը ազատվում է քրեական պատասխանատվությունից:

Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող լրացման անհրաժեշտությունը պայմանավորված է տուժողի հագուuտից, պայուuակից կամ ձեռքի այլ պահոցից կատարված գողությունների տարածվածությամբ և հանրային վտանգավորությամբ: Չնայած այն հանգամանքին, որ մանր հափշտակության համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը նախատեսում է վարչական պատասխանատվություն, սակայն վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջին տարիներին նման հանցագործությունները /գրպանահատությունը/ մեծ թիվ են կազմում, հետևաբար կարծում ենք, որ տուժողի հագուuտից, պայուuակից կամ ձեռքի այլ պահոցից կատարված գողությունների համար քրեական պատասխանատվություն նախատեսելը կարող է ունենալ կանխարգելիչ ազդեցություն :

ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերությունում և 312, 312.1 և 312.2 հոդվածների 4-րդ մասերում մասում սահմանված է խրախուսական նորմ, համաձայն որի կաշառք տվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե տեղի է ունեցել կաշառքի շորթում, կամ եթե այդ անձը կաշառք տալու մասին ոչ ուշ, քան 3 օր հետո կամավոր հայտնել է իրավապահ մարմիններին: Այս առումով, կարծքում ենք, որ օրենքով նախատեսված 3 օրը բավարար չէ անձի կողմից իր կատարված գործողությունները վերլուծելու, եզրակացության գալու, մեղքը գիտակցելու, ընդունելու և որոշում կայացնելու համար, հետևաբար օրենքի նախագծով նախատեսվում է իրավապահ մարմինների հայտնելու համար սահմանված ժամկետը 3 օրվա փոխարեն սահմանել 3 ամիս:

Նախագծի 4-րդ հոդվածով կատարվող փոփոխության անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար բռնություն գործադրելու սպառնալիքը նախատեսված է 316-րդ հոդվածի՝ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու համար պատասխանատվություն սահմանող մասում, ինչը հաճախ տարատեսակ մեկնաբանությունների տեղիք է տալիս: Շատ քրեագետների կարծիքով հոդվածի 1-ին մասը վերաբերում է ոչ վտանգավոր բռնության գործադրմանը և 2-րդ մասում վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքի համար քրեական պատասխանատվություն չնախատեսելը՝ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնության սպառնալիքի քրեականացման պարագայում, համարվում է օրենդրական բացթողում: Բացի այդ, կարծքում ենք սպառնալիքն ունի նվազ վտանգավորության աստիճան, հետևաբար նշանակվող պատիժը պետք է ավելի մեղմ լինի: Վերոգրյալը հաշվի առնելով նպատակահարմար է իշխանության ներկայացուցչի կյանքի կամ առողջության համար բռնություն գործադրելու սպառնալիքը նախատեսել առանձին մասով:

2. Կարգավորման նպատակը և բնույթը.

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի նպատակը կոռուպցիայի դեմ պայքարն է, այդ ուղղությամբ տարվող աշխատանքներում հասարակությանը ներգրավելը և խրախուսական այնպիսի նորմերի նախատեսումը, որոնց ուժով հաղորդում տվող անձը կազատվի քրեական պատասխանատվությունից, ինչպես նաև տուժողի հագուuտից, պայուuակից կամ ձեռքի այլ պահոցից կատարված գողությունների և իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքի համար քրեական պատասխանատվության նախատեսումը:

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության կողմից:

4.Ակնկալվող արդյունքները.
Օրենքի նախագծի ընդունման արդյունքում կնվազեն ընտրակաշառք տալու դեպքերը, քանի որ օրենսդրորեն կսահմանված խրախուսական նորմերի ուժով ընտրակաշառք ստացող անձը գիտակցելով, որ ինքը կազատվի քրեական պատասխանատվությունից, կաջակցի իրավապահ մարմիններին նմանատիպ հանցագործությունները բացահայտելու, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 200, 312, 312.1 312.2 հոդվածներով հանցագործություն կատարած անձը կունենա բավարար ժամանակ իր գործողությունների հանրային վտանգավորությունը գիտակցելու և իրավապահ մարմիններին հաղորդում տալու համար, որի արդյունքում կբարձրանա նման հանձագործությունների բացահայտման արդյունավետությունը: Միաժամանակ նախագծի ընդունման արդյունքում կսահմանվի քրեական պատասխանատվություն մանր չափերով այնպիսի հափշտակությունների համար, որոնք կատարվել են տուժողի հագուuտից, պայուuակից կամ ձեռքի այլ պահոցից, իսկ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար բռնություն գործադրելու սպառնալիքի համար կսահմանվի համեմատաբար մեղմ պատժաչափ:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել