ԱՀ և ՀՀ սոցապ նախարարներն այցելել են Աղավնո համայնք

Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունից հայտնում են․

«Այսօր ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն այցելել են Աղավնո համայնք` հանդիպել բնակիչների և համայնքի ղեկավարի հետ:

Նախարարները տեղում ծանոթացել են պատերազմից հետո համայնքում առաջացած խնդիրներին և պատրաստակամություն հայտնել ձեռնամուխ լինել հրատապ լուծում պահանջող խնդիրների շուտափույթ լուծմանը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել