Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Արեն Ղ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՊՆ թիվ X զ/մ դասակի հրամանատար, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ, այն է` շարքում ձեռքերը գրպանները դրած քայլելու համար, դիտողություն է արել շարքային Խ.Ալեքսանյանին, վիճաբանել հետը`անպարկեշտ ձևով ստորացնելով վերջինիս պատիվն ու արժանապատվությունը, մեկ անգամ ապտակել, տվել սեռական բնույթի հայհոյանք:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net