Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Ա. Վերմիշյանի, Հ. Հովհաննիսյանի, Ռ. Աբգարյանի և Ա. Մնացականյանի:
Վերջիններս նախնական համաձայնությամբ 2011թ. մայիս ամսից մինչև 2012թ. փետրվար ամիսն ընկած ժամանակահատվածում Երևան և Գյումրի քաղաքներում բազմիցս կատարել են ավազակային հարձակումներ և գույքի գաղտնի հափշտակություններ:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net