Ա. Խաչատրյանը, (նախկինում դատված, դատվածությունը մարված) ծանոթանալով Աննա Սարիբեկյանի (անունը փոխված է) հետ, տեղեկանալով նրա թափառական ապրելակերպին, վերջինիս սեռական շահագործման ենթարկելու դիտավորությամբ, նրա նկատմամբ հսկողություն սահմանելով, հետագայում նաև Ա. Սարիբեկյանի առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով մինչև 2006թ. հունվար ամիսը դրել և պահել է պոռնկության, սեռական շահագործման մեջ` տիրապետելով նրա վաստակած գումարներին և դրանք տնօրինելով անձնական կարիքների համար: Այնուհետև, շարունակելով հանցավոր գործնեությունը, նախնական համաձայնության գալով կավատվությամբ զբաղվող ոմն Նատաշայի(անունը փոխված է) հետ, Ա. Սարիբեկյանին տեղափոխել է Թուրքիա և չորս ամիս նրան դրել և պահել է պոռնկության, սեռական շահագործման մեջ:
Բացի այդ, Ա. Սարիբեկյանից շորթմամբ հափշտակել է իր կողմից պահանջված 200ԱՄՆ դոլարին համարժեք 80 000 ՀՀ դրամ:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net