Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Կարեն Սարգսյանի(անուն, ազգանունը փոխված է):
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իրացնելու նպատակով, ապօրինի ձեռք բերած և պահած՝ իր մոտ գտնված 0,133 գրամ չորացրված մարիխուանա տեսակի թմրամիջոցը 2013թ. հունվարի 21-ին` ժամը 02:30-ին, Երևանի Չեխովի փողոցում գտնվող բաղնիքում հյուրասիրելու եղանակով ապօրինի իրացրել է Աննա Մինասյանին, որի մոտից էլ նշված թմրամիջոցը 2013թ. հունվարի 22-ին` ժամը 23:40-ին, հայտնաբերել և առգրավել են ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցները:
Կարեն Սարգսյանը կալանավորված է:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net