Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Էրիկ Խ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 20.02.2013թ. առանց իրացնելու նպատակի` իր օգտագործման համար, ապօրինի պահել և մաքսանենգությամբ`մաքսայնի հսկողությունից թաքցնելու եղանակով, ՀՀ տարածք է տեղափոխել խոշոր չափերի `1.486 գրամ ափիոն տեսակի թմրամիջոց :
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net