Տան վրա գնալը անբարոյականություն է, բայց մենք տան վրա չենք գնացել․ Վանեցյանը՝ կառավարական տուն գնալու մասին

Ընդդիմադիրները Ազգային ժողովի դիմաց հանրահավաք են անցկացնում։

«Տան վրա գնալը անբարոյականություն է, դատապարտելի է, բայց մենք տան վրա չենք գնացել և որպևէ սպառնալիք չենք հնչեցրել նրա նկատմամաբ։ Ուղղակի Նիկոլ Փաշինյանը վախկոտ և փախած վիճակում թաքնվում է կամ կառավարական ամառանոցում՝ հազարավոր ոստիկանների և անհայտ ծագում ունեցող զինվորական համազգեստով հագնված մարդկանց թիկունքում, կամ ինչ-որ պադվալներից, բունկերներից, փորձում է լայվերով ղեկավարել երկիրը։ Մենք ուղղակի գնացել հասել ենք այնտեղ՝ ենթադրելով, մենք չգիտեինք, ինքն էնտեղա, թե էնտեղ չի, մենք չգիտեինք, ենթադրելով, որ Նիկոլ Փաշինյանը պետք է թաքնված լինի այնտեղ, որպեսզի մեր ձայնը լսելի դարձնենք»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Նա նշեց, որ Ապարանում Նիկոլ Փաշինյանի աջակիցները «եհովայի վկա» աղանդի մասնակիցներ են։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել