Մեկնարկել է Ազգային ժողովի այս տարվա վերջին քառօրյան։ Նիստի սկզբում Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը տեղեկացրեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է Ազգային ժողովի պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամ դադարած պատգամավորներ Գայանե Աբրահամյանի և Վարազդատ Կարապետյանի մանդատները հաջորդ թեկնածուներին տրամադրելու մասին արձանագրությունները, ըստ որոնց՝ մանդատները տրվում են «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Հայկ Ցիրունյանին և «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 8 տարածքային ցուցակի առավելագույն ձայներ ստացած Նարեկ Գրիգորյանին։
Նարեկ Գրիգորյանը Ազգային ժողովի ամբիոնից երդվեց։
«Հանուն համազգային նպատակների իրականացման, հայրենիքի հզորացման ու բարգավաճման, բարեխղճորեն կատարել ժողովրդի առաջ ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»։