Նաիրի Սարգսյանը՝ զինծառայողներին ու նրանց ընտանիքներին տրամադրվող փոխհատուցումների մասին

Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը ներկայացրել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հատուցուման չափերը:

«Զինծառայողը կամ նրա ընտանիքի անդամներն ունեն լրացուցիչ ամսական 100.000 դրամ ստանալու իրավունք, եթե զինծառայողն ունի երեք կամ ավելի անչափահաս երեխա:

Հատուցումներ ստանալու համար ընտանիքի անդամները պետք է դիմեն մարզպետարան կամ թաղապետարան, որտեղ նրանց օգնում են կազմել դիմումներն ու պատրաստել ամուսնաընտանեկան կապերը հաստատող փաստաթղթերը»,-նշել է նա՝ հրապարակելով աղյուսակը։

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամից էլ հայտնում են, որ հարկավոր է սահմանված փաստաթղթերի փաթեթ ներկայացնել

  • Մարզերում՝ մարզպետարանների իրավաբանական վարչություններ
  • Երևանում ՝ թաղապետարանների իրավաբանական վարչություններ
  • Արցախում՝ Պաշտպանության բանակի Սոցիալական վարչություն։

Վերոնշյալ կառույցները տրամադրում են փաստաթղթային փաթեթների պատրաստման աջակցություն:
Իրավասու գերատեսչությունները հավաքագրված փաստաթղթերը ստուգելուց հետո Հիմնադրամին են ներկայացնում հատուցման ենթակա գումարի չափը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել