Քաղաքական գործիչ, Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հրանտ Խաչատրյանն այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ ելույթ ունեցավ։
«Էլի եմ ասել՝ երանի այն ժողովրդին, ում առաջնորդը կդառնա նաև լավ ղեկավար։ Նիկոլի մասին ընդամնեը մեկ նախադասություն կասեմ՝ հիմա բոլորը գտել են մի հարմար դավաճան և բոլոր մեղքերը փորձում են բարդել նրա վրա։ Ասում են՝ խաբել են մեզ։ Խաբողը սրիկա է, խբվողը՝ հիմաչ․ մենք պետք է ընտրենք, թե այդ երկուսից որ դասակարգման մեջ ենք։ Ինձ ոչ ոք չի խաբել։ Մենք եկել ենք քննարկելու մի փաստաթուղթ, որն Ազգային ժողովի խմբակցության կողմից որպես փաստաթուղթ առաջարկված առ ոչինչ է և ոչնչով չի տարբերվում երկրի գորդաիր իշխանության ղեկավարի ստորագրած փաստաթղթից։ Ինչու։ Որովհետև այս առաջարկությունների առաջին կետում չի գրված, որ Հայաստանի գերագույն խորհուրդը՝ հանձինս հայ ժողովրդի, մերժում է միջազգային իրավունքի նորմերին հակասող այդ փաստաթղթի բովանդակությունը, ամբողջությամբ։ Եվ հիմա ի՞նչ։ Ասեմ դեմ եմ ու գնա՞մ էստեղից։ Ասեմ կես ճշմարտությունը՝ իմ խղճի հանգստությամբ, գնամ տունը հանգիստ նստեմ, թե ինչպես են շարունակում ավիրե՞լ երկիրը։ Ո՛չ»,- ասաց Խաչատրյանը։
Մանրամասները՝ տեսանյութում