ՀՀ և Արցախի իշխանությունները չեն հրապարակում որևէ պաշտոնական քարտեզ, որտեղ կերևան մեր տարածքային կորուստները․ Վարուժան Գեղամյան

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Նկատե՞լ եք, որ նոյեմբերի 10-ի խայտառակ համաձայնությունից հետո ոչ ՀՀ և ոչ էլ Արցախից մնացած հատվածի իշխանությունները չեն հրապարակում որևէ պաշտոնական քարտեզ, որտեղ կերևան մեր տարածքային կորուստները: Հրապարակված միակ պաշտոնական քարտեզը ՌԴ ՊՆ քարտեզն է:

Այս նույն հանցավոր մոտեցումն էր որդեգրված ներկա իշխանության կողմից նաև պատերազմի առաջին 15 օրը, երբ ռազմական գործողությունների որևէ քարտեզ չէր ներկայացվում` մոլորության մեջ գցելով հասարակությանը:

Դժվար չէ կռահել, որ այսօր էլ դա չի արվում, որովհետև Հայաստանի ապաշնորհ կառավարությունը շարունակում է պնդել, որ ոչ մի վատ բան էլ չի պատահել:

Մինչդեռ անհավանական է պատկերացնել, որ սեփական հայրենիքի ու պետության 1/4-ը կորցրած ժողովուրդը դեռ հավատում է, որ «Շուշին մերն ա» կամ էլ «Բերձորում թուրքեր չկան» տիպի ակնհայտ ապատեղեկատվությանը»:

Լուսանկարը՝ «Հետք»-ի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել