Մենք նորից պիտի ապացուցենք ապրելու մեր կամքը. հասունանալու ու վերականգնելու ենք մեր արժանապատվությունը՝ հանուն կյանքի և հանուն հաղթանակի․ Տարոն Սիմոնյան

Ազգային ժողովի պատգամավոր Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Անկախության մեր պատմությունը պայքար է կյանքի և արժանապատվության համար։

Եվ այն սկսեց 32 տարի առաջ բնության հարվածից, բայց մենք հաստատակամ եղանք ապրելու մեջ։
Ուստի մեզ շնորհվեց հաղթանակի կամք և հենց հաղթանակ թշնամու նկատմամբ։
Վերջին քարրորդ դարում մենք պարտվեցինք մեր նյութապաշտությանն ու մեծամտությանը։
Ուստի զրկվեցինք հաղթանակից…
Բայց մենք նորից պիտի ապացուցենք ապրելու մեր կամքը.հասունանալու ու վերականգնելու ենք մեր արժանապատվությունը՝ հանուն կյանքի և հանուն հաղթանակի …»։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել