Ռուսաստանը փրկարարների ու հոգեբանների նոր խումբ է գործուղել Լեռնային Ղարաբաղ

Ռուսաստանը փրկարարների ու հոգեբանների նոր խումբ է գործուղել Լեռնային Ղարաբաղ, այսօր ՏԱՍՍ-ին ասել է դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչը:

Վերջինիս խոսքով, Իլ-76 օդանավով Ղարաբաղ է տեղափոխվել նաև անհրաժեշտ տեխնիկա և երեք ուղևորատար ավտոբուս` ռուս մասնագետների աշխատանքը կազմակերպելու համար:

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո, որով Ղարաբաղում հրադադար է հաստատվել, և տեղակայվել են ռուս խաղաղապահներ, նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարարել էր նաև Ստեփանակերտում ռուսական միջկառավարական կենտրոն բացել` մարդասիրական խնդիրների լուծման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել