ՌԴ-ում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման նոր ռեկորդ

ՌԴ-ում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 29039 նոր դեպք, ինչը նոր ռեկորդ է համավարակի սկզբից ի վեր, հայտնում է ТАСС գործակալությունը:

Նախորդ առավելագույն ցուցանիշը գրանցվել էր շաբաթ օրը՝ 28782 դեպք:

Ընդհանուր առմամբ, ՌԴ-ում գրանցվել է վարակման 2 մլն 460770 դեպք: Մեկ օրում Ռուսաստանում վարակից մահացել է 457 մարդ, մինչդեռ նախօրեին այդ ցուցանիշը 508 էր: Ընդհանուր առմամբ՝ ՌԴ-ում կորոնավիրուսից մահացել է 43141 հիվանդ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել